Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով

Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով
24.06.2019 | 00:16

Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հրապարակման մեջ ավիաընկերությունը հղում է կատարել ՌԴ իշխանությունների հայտարարությանն առ այն, որ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից հետո արգելվելու է իրականացնել կանոնավոր չվերթներ` Ռուսաստանից Վրաստան:
«ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն` արգելքը տարածվելու է նաեւ Georgian Airlines ընկերության վրա:Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա Georgian Airways-ն իր ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթներ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա», – նշված է հաղորդագրության մեջ:


Ռուս-վրացական հարաբերությունների սրման հետեւանքով չվերթների ժամանակավորապես դադարեցման պայմաններում Հայաստանի տուրիստական կազմակերպությունները փորձում են լավատեսորեն տրամադրվել եւ ակնկալել Ռուսաստանից զբոսաշրջիկների աճ։
Վրաստանում վերջին երկու օրերի տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ զբասաշրջիկներն առայժմ չեն շտապում չեղարկել ծրագրերը. ‹‹Փաստինֆո››-ին տարբեր տուրիստական կազմակերպություններից հայտնեցին, որ դեպի Թբիլիսինախապես ձեռք բերված ավիատոմսերը վերադարձնելու դեպքեր չեն արձանագրվել։ ‹‹Յունայթեդ Թրավել›› տուրիստական գործակալությունից նշեցին նաեւ, որ իրենք Երևան-Թբիլիսի չվերթներ այս պահին էլ ունենլ: Տուրիստական կազմակերպությունից հայտնեցին նաև, որ մեծամասամբ հանգստացողները Վրաստան են գնում մեքենայով:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ